Նոր վճիռ` ընդդեմ Հայաստանի
Եվրոպական դատարանն արդեն հրապարակել է«Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքից:
Համաձայն դրա` Հայաստանի Հանրապետությունը գանգատվողին` մասնագիտությամբ իրավաբան, 1975 թվականին ծնված Վահե Գրիգորյանին, պետք է վճարի 2500 եվրո, ինչպեսեւ բոլոր այն հարկերը, որոնք պետք է գանձվեն ոչ նյութական վնասի համար:
Եվրադատարանը գտել է, որ խախտվել են Վահե Գրիգորյանի` Եվրոպական կոնվենցիայով սահմանված ազատության եւ պաշտպանության իրավունքը (հոդված 5 կետ մեկ) եւ արդար դատավարության իրավունքը (հոդված 6, կետ մեկ):
Նշենք նաեւ, որ հայցվոր Վ. Գրիգորյանը գանգատվել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-11-ն ընկած հատվածում իրեն շուրջ 7 ժամ անօրինականորեն զրկել են ազատությունից, երբ կալանքի տակ են վերցրել մեծ գումարներ յուրացնելու մեջ կասկածվելու համար: Իսկ դատարաններն էլ չեն կարողացել հիմնավորել նրան կալանքի տակ պահելը:
Վ. Գրիգորյանը, հիմք ընդունելով նաեւ Եվրակոնվենցիայի 5-րդ հոդվածի 4 եւ 5-րդ կետերը (դատարանի կողմից կալանքի օրինական որոշումն ունենալու իրավունք եւ անօրինական կալանքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք) եւ 6-րդ հոդվածի առաջին կետը (արդար դատավարություն), գանգատվում է, որ ներպետական դատարանը չի քննել իր կալանքի երկարացման դիմումը, ինչի պատճառով ինքը չի կարողացել փոխհատուցում պահանջել ոչ նյութական վնասի համար, եւ իր նկատմամբ քրեական հետախուզումը երկարաձգվում է:
ԱՂԲՅՈՒՐԸ՜ http://www.yerkir.am

ԵՐԿՈՒ ՎՃԻՌ` ՀՕԳՈՒՏ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ երկու վճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացիների հայցերով: Կամո Փիրումյանի դիմումով` ազատության իրավունքի խախտման փաստի հետ կապված (սպանության փորձ և ավազակային հարձակման մեղադրանքով 1 տարի 2 ամիս կալանքի տակ պահվելուց հետո մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից) ՄԻԵԴ-ն 8 հազար եվրո բարոյական փոխհատուցում է սահմանել: Իսկ ազատամարտիկ Վարդան Մալխասյանի գործով ՄԻԵԴ որոշմամբ Հայաստանի կառավարությունը պետք է Մալխասյանին 4,5 հազար եվրո փոխհատուցի, քանի որ 2006 թվականին նրա ձերբակալության ու 2 տարի ազատազրկման փաստում ևս ԵԴ-ն մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում է հայտնաբերել: Այս մասին գրել է «Ազգը»:
Աղբյուրը՝ asekose.am
Աղբյուրը՝ asekose.am